Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.07.2017 | 00:03

Թագավո՛ր հզոր, ապավե՛ն ծարավածների և փրկի՛չ նեղվածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկվեցիր անօրեններից, արթնացրո՛ւ Քո զորությունը և արի՛ ապրեցնելու Քո արյամբ գնվածներին, (թույլ) մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակվել Քո սուրբ անվան տաճարում և Քեզ մարմին և անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել և ծաղրվել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով Քո արարածներին:


Մեսրոպ ՎԱՐԴԱՊԵՏ

Դիտվել է՝ 4237

Մեկնաբանություններ